Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մանե Թանդիլյան. Ըստ կից տեսանյութի, Տեղ համայնքում առերևույթ գրանցվել է ընտրակաշառքի դեպք
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։
«Ըստ կից տեսանյութի, Տեղ համայնքում առերևույթ գրանցվել է ընտրակաշառքի դեպք։
Դիմում եմ իրավապահ մարմիններին այս գրառումը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և ձեռնարկել համապատասխան գործողություններ։
Հ.Գ. Տեղ համայնքի խայտառակ ընտրությունների մասին՝ ավելի ուշ»,- գրել է Մանե Թանդիլյանը։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում «Առուշ Առուշանյան» դաշինքի անդամ Իրինա Յոլյանը ասել էր, որ փաստացի արձանագրված ընտրակաշառք բաժանելու դեպքեր կան, ոստիկանությունը որևէ ահազանգի հետքերով չի գնում. «Եթե նայեք համացանցը, ինչպես են իշխող ուժի համակիրները գումարները ձեռքին շրջում Տեղ համայնքում։ Այդ ահազանգով, մեզ հասած տեղեկություններով, ոստիկանությունը բացառապես չի զբաղվում»։