17.10.2021. Կորոնավիրուսից 24 հիվանդ է մահացել
Առողջություն
11:22 17/10/2021
Հայաստան

17.10.2021. Կորոնավիրուսից 24 հիվանդ է մահացել

Երեկ կատարվել է 11 466 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1697 նոր դեպք:

«Ունենք 790 առողջացած, 24 մահվան դեպք»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։

Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով  7011 հիվանդ։

Հոկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 281 991 դեպք, որոնցից 253 936-ն` առողջացած, 5778-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 044 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 886 064 թեստավորում:


 

Placeholder
17.10.2021. Կորոնավիրուսից 24 հիվանդ է մահացել