Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը կկրճատվեն
Աշխարհում
17:27 19/10/2021
Աշխարհ

Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը կկրճատվեն

Կորոնավիրուսի  համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով ՄՕԿ-ը և «Փարիզ-2024» կազմկոմիտեն որոշել են կրճատել օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, օլիմպիական մարզիկների  քանակը կնվազի, կհավասարվի   10,500-ի: Սա Տոկիոյի մարզահանդեսի համեմատ 1000-ով պակաս է:

Կնվազի նաև պաշտոնական պատվիրակությունների անդամների թիվը:

Խաղերի պատմությունում առաջին անգամ մրցումներին կմասնակցեն հավասար թվով տղամարդիկ և կանայք:

Փարիզի ստուգատեսում իրենց նորամուտը կնշեն և մեդալներ կխաղարկվեն բրեյքինգ,   սյորֆինգ, սքեյթբորդինգ և լեռնագնացություն մարզաձևերում: Դրանք երկրպագուների հավանությանն են արժանացել «Տոկիո-2020»-ի  ցուցադրական ելույթներում:
 

Placeholder
Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը կկրճատվեն