Ձմեռային օլիմպիական խաղերի կրակն ուղևորվել է Պեկին
Աշխարհում
17:53 19/10/2021
Աշխարհ

Ձմեռային օլիմպիական խաղերի կրակն ուղևորվել է Պեկին

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կրակը հանդիսավոր պայմաններում այսօր հանձնվել է   կազմակերպիչներին: Արարողությունը տեղի է ունեցել Աթենքի «Պանատինաիկոս» ստադիոնում, գրում է ՀԱՕԿ-ը։

Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն,  Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը, «Պեկին -2022» կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Չինաստանի ԱՕԿ-ի փոխնախագահ Յույ  Ցյանցզինը և պաշտոնատար այլ անձինք:

Համավարակի  պատճառով հանդիսականներ չեն հրավիրվել:

Սպիրոս Կապրալոսը կրակը հանձնել է Յույ Ցյանցզինին:

Օլիմպիական կրակը հատուկ չվերթով Աթենքի միջազգային օդանավակայանից ուղևորվել է  Պեկին:
24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022թ. փետրվարի 4-20 -ը, իսկ պարալիմպիկը ՝ մարտի 4-13-ը:
 

Placeholder
Ձմեռային օլիմպիական խաղերի կրակն ուղևորվել է Պեկին