ՍԱՏՄ-ի ծիծաղելու թվերը
Հասարակություն
10:56 20/10/2021
Հայաստան

ՍԱՏՄ-ի ծիծաղելու թվերը

Ամեն օր տեսչական մարմինները հրապարակում են ստուգումների արդյունքում հայտնաբերած խախտումների վերաբերյալ թվեր, որոնք իրականությունից մեղմ ասած կտրված են։ Գրեթե բոլոր խանութներում, կանգառներում, հասարակական տրանսպորտում (խմբ-.վերջին օրերի ստուգումներն այստեղ խստացվել են) մարդիկ առանց դիմակի են, իսկ տեսչական մարմինները խախտումներ չեն նկատում։

Այսօր էլ ՍԱՏՄ-ն է երեկվա ստուգումների արդյունքները հրապարակել։ Պատկերացնո՞ւմ եք, 37 սուպերմարկետներում անցկացված վերահսկողությունից հետո կազմվել է 12 արձանագրություն։ Մինչդեռ մի քանի տասնյակ արձանագրություն կարելի է կազմել մեկ-երկու սուպերմարկետ մտնելուց հետո։ 

ՍԱՏՄ-ն արձանագրություններ է կազմել աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյանները չունենալու հիմքով։

ՍԱՏՄ երեկոյան ստուգայցերը կշարունակվեն այսօր:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Placeholder
ՍԱՏՄ-ի ծիծաղելու թվերը