Ստանիսլավսկու անվան թատրոնին է վստահված Սարանսկում կայանալիք միջազգային փառատոնի բացումը
Մշակույթ
18:45 20/10/2021
Հայաստան

Ստանիսլավսկու անվան թատրոնին է վստահված Սարանսկում կայանալիք միջազգային փառատոնի բացումը

Հոկտեմբերի 22-28-ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Սարանսկում (Մորդովիա) կայանալիք «Հայրենակիցներ» XV ռուսական դրամատիկական թատրոնների միջազգային փառատոնին։  Այս մասին հայտնում են Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից: 

Փառատոնի հանդիսավոր բացումը վստահված է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին: Հոկտեմբերի 22-ին Մորդովիայի հանրապետության պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում Հայաստանը ներկայացնող թատերախումբը կցուցադրի Ժ․ Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները»  ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով:   «Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց: 

Դրամատիկական թատրոնների XV միջազգային փառատոնին կմասնակցեն կոլեկտիվներ յոթ երկրից՝ Հայաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Աբխազիայից, Ռուսաստանից, Մորդովիայից, Դաղստանից:


 

Placeholder
Ստանիսլավսկու անվան թատրոնին է վստահված Սարանսկում կայանալիք միջազգային փառատոնի բացումը