Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գործադիրը 114 միլիոն դրամ հատկացրեց մարզիկների և մարզիչների սպորտային նպաստները վճարելու համար
«Այն հանգամանքը, որ ՀՀ հավաքական թիմերը պետք է նախապատրաստվեն 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և հաջողությամբ եզրափակեն 2021 թվականի մրցաշրջանը, ուստի սպորտային նպաստի շարունակական տրամադրման անհրաժեշտություն է առաջացել»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ հիմնավորելով 2021 թ. պետական գյուջեից նախարարությանը հերթական գումարը հատկացնելու նախագիծը:
Որոշման նախագծով կառավարությունը 2021 թվականի բյուջեից 114 միլիոն դրամ հատկացրեց միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճած մարզիկների և մարզիչների սպորտային նպաստների տրամադրման համար:
Նախարարի խոսքով՝ օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, ինչպես նաև ՀՀ հավաքական թիմերի անդամ հանդիսացող մարզիկներին և Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքականի մարզիչներին և բժիշկներին սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը: