Թալիբները չեն արգելի Աֆղանստանում արևմտյան ֆիլմերը, եթե դրանք չհակասեն իսլամին
Մշակույթ
10:21 22/10/2021
Աշխարհ

Թալիբները չեն արգելի Աֆղանստանում արևմտյան ֆիլմերը, եթե դրանք չհակասեն իսլամին

Աֆղանստանում իշխանության եկած արմատական «Թալիբան» շարժումը չի արգելի երկրում արևմտյան ֆիլմերի ցուցադրությունը, եթե դրանք չեն հակասում իսլամական արժեքներին։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է «Աֆղան Ֆիլմ» պետական կինոընկերության թալիբների կողմից նշանակված տնօրեն Ջավիդ Աֆղան։

«Մենք պատրաստ ենք թույլ տալ դիտել արևմտյան ֆիլմեր, որոնք չեն հակասում մեր արժեքներին, մշակութային ավանդույթներին և իսլամական սկզբունքներին: Ցանկացած ժողովուրդ հանդես է գալիս իր արժեքների պահպանման օգտին, և մենք նույնն ենք ուզում»,- ասել է նա։

Տնօրենի խոսքով, «նախկին ռեժիմն այս հարցում հաշվի չէր առել աֆղանների շահերը, սակայն այժմ նախատեսվում է հեռանալ այդ պրակտիկայից»։

Placeholder
Թալիբները չեն արգելի Աֆղանստանում արևմտյան ֆիլմերը, եթե դրանք չհակասեն իսլամին