Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը մոտեցել է 5 միլիոնի
Աշխարհում
12:08 23/10/2021
Աշխարհ

Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը մոտեցել է 5 միլիոնի

Շաբաթ առավոտյան աշխարհում COVID-19-ով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել է 242 միլիոն 988 801-ի: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Ջոնս Հոփկինսի համալսարանի հրապարակած տեղեկատվության մեջ։

Աշխարհում վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ից մահացել է 4 միլիոն 938 270 մարդ։

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը դիրքը պահպանում է Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 45.4 միլիոն մարդ: Մահերի թիվն այնտեղ կազմել է 735 374։

Վարակվածների թվով երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ այն հասել է 34,1 միլիոնի: Բրազիլիան կորոնավիրուսի տարածման առումով աշխարհում երրորդ տեղում է, որտեղ գրանցվել է 21,7 միլիոն դեպք:

Placeholder
Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը մոտեցել է 5 միլիոնի