Եվրոպական հեղինակավոր A&A ամսագրի տնօրենների խորհուրդի նիստը 2022-ին անցկացվի Հայաստանում
Կրթություն, գիտություն
18:53 23/10/2021
Հայաստան

Եվրոպական հեղինակավոր A&A ամսագրի տնօրենների խորհուրդի նիստը 2022-ին անցկացվի Հայաստանում

Եվրոպական հեղինակավոր «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» (A&A) ամսագրի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ ամսագիրն այսուհետ կանցնի նոր ձևաչափի (S2O) և հասանելի կլինի բոլորին։ A&A-ի հրապարակումները լիովին հասանելի կլինեն արդեն 2022թ-ից, եթե գրադարանները նորացնեն իրենց բաժանորդագրություններն ամսագրին:

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ այս ծրագիրը շատ լավ հնարավորություն է՝ համաշխարհային ավելի մեծ լսարանի համար հասանելի դարձնելու աստղագիտության և աստղաֆիզիկայի ոլորտի կարևոր հետազոտությունները:

Աստղադիտարանից նշում են, որ A&A-ն աշխարհի 4 կարևորագույն աստղագիտական ամսագրերից մեկն է: Այս տարի տնօրենների խորհրդի նիստը նախատեսված էր անցկացնել Հայաստանում, սակայն, ՔՈՎԻԴ-19-ի պատճառով այն եղավ առցանց՝ հաստատելով Հայաստանը որպես հաջորդ՝ 2022թ-ի հերթական նիստի անցկացման վայր։

Placeholder
Եվրոպական հեղինակավոր A&A ամսագրի տնօրենների խորհուրդի նիստը 2022-ին անցկացվի Հայաստանում