Բժիշկը պատմել է այն մասին, թե ինչ հիվանդությունների մասին է ազդանշանում հաճախակի հորանջելը
Աշխարհում
19:17 23/10/2021
Աշխարհ

Բժիշկը պատմել է այն մասին, թե ինչ հիվանդությունների մասին է ազդանշանում հաճախակի հորանջելը

Թերապևտ և վարակիչ հիվանդությունների մասնագետ Նուրժահան Ֆալահին «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությանը պատմել է, թե ինչ հիվանդությունների մասին կարող է վկայել հաճախակի հորանջումը:

«Հորանջը ակամա շնչառական շարժում է, որը բաղկացած է խորը շնչից և եռանդուն արտաշնչումից։ Այն թուլացնում է մկանները և մեծացնում շնչուղիները, ինչը ձեռնտու է օրգանիզմին:Հորանջելը օգնում է հանգստանալ նյարդային լարվածությունից կամ սթրեսից հետո, ինչպես նաև ակտիվացնում է ուղեղը:

Որպես հիվանդության ախտանիշ՝ հորանջելը կարող է դրսևորվել, օրինակ՝ դեպրեսիայի դեպքում, երբ արյան մեջ բարձրանում է կորտիզոլի (սթրեսսի հորմոն) մակարդակը, վահանաձև գեղձի խնդիրները, շաքարային դիաբետը, բազմակի սկլերոզը, հեմոգլոբինի նվազումը, լյարդի հիվանդություններ՝ կապված ճարպային նյութափոխանակության խանգարման հետ»,-կիսվել է բժիշկը:

Այնուամենայնիվ, նա ավելացրել է, որ պետք չէ նախապես ախտորոշումներ անել և անհանգստանալ: Ավելի հաճախ մարդիկ հորանջում են հոգնածության, քնի պակասի, սթրեսի և ձանձրույթի պայմաններում:

Նորմալ է նաև, որ ալերգիայի և հակադեպրեսանտների դեմ դեղեր ընդունելուց հետո մարդը հորանջում է:

Placeholder
Բժիշկը պատմել է այն մասին, թե ինչ հիվանդությունների մասին է ազդանշանում հաճախակի հորանջելը