Թբիլիսիում կայացել է Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային հատուկ ծրագիր
Մշակույթ
14:31 25/10/2021
Տարածաշրջան

Թբիլիսիում կայացել է Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային հատուկ ծրագիր

Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսիի «Հայարտուն» և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոններում կայացել է համերգային հատուկ ծրագիր, ցուցահանդես և դասախոսությունների շարք՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից

«Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագրի ներքո ներկայացվել է  ուղիղ 105 տարի առաջ կոմպոզիտորի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ճակատագրական հանդիպման մանրամասնությունները, ինչպես նաև վրաց մշակութային գործիչների հետ Ալեքսանդր Սպենդիարյանի ունեցած ստեղծագործական ու բարեկամական հարաբերությունները:

Միջոցառումների ավարտին համագործակցության հուշագիր է ստորագրվել Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի միջև։

Երկօրյա ծրագիրն իրականացվել է Վրաստանում ՀՀ դեսպանության, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի համագործակցությամբ՝ օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդի։

Placeholder
Թբիլիսիում կայացել է Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային հատուկ ծրագիր