Պատվաստման ամբողջական փուլն ավարտած մարզիկները կազատվեն 21-օրյա կարանտինից․ ՄՕԿ
Սպորտ
20:12 25/10/2021
Աշխարհ

Պատվաստման ամբողջական փուլն ավարտած մարզիկները կազատվեն 21-օրյա կարանտինից․ ՄՕԿ

Միջազգային օլիմպիական  կոմիտեն և «Պեկին-2022» կազմկոմիտեն ներկայացրել են առաջիկա ձմեռային խաղերում մարզիկների և լրագրողների  համար սահմանված հակակորոնավիրուսային կանոնների առաջին տարբերակը:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հրատարակության մեջ մասնավորապես ասվում է, որ պատվաստման ամբողջական  փուլն ավարտած մարզիկները կազատվեն 21-օրյա կարանտինից:

«Օլիմպիականները ամենօրյա թեստավորում կանցնեն: Բացի այդ,  նրանց կարգելվի այցելել  կանոնների ցանկում չնշված վայրեր:

Ինչպես Տոկիոյի խաղերում էր, մարզիկներից կպահանջվի օգտագործել իրենց ինքնազագացողության մասին զեկուցման հավելվածը»,-նշված է հրապարակման մեջ։:

Խմբագրված փաստաթղթի երկրորդ տարբերակը լույս կտեսնի տարեվերջին:

 

Placeholder
Պատվաստման ամբողջական փուլն ավարտած մարզիկները կազատվեն 21-օրյա կարանտինից․ ՄՕԿ