ԱՄՆ-ը հավանություն է տվել Pfizer պատվաստանյութի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների համար
Աշխարհում
10:50 30/10/2021
Աշխարհ

ԱՄՆ-ը հավանություն է տվել Pfizer պատվաստանյութի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների համար

ԱՄՆ Առողջապահության և սոցիալական  ծառայությունների նախարարությունը հավանություն է տվել 5-11 տարեկան երեխաների կորոնավիրուսի դեմ պատվաստումը դեղամիջոցով, որը մշակվել է ամերիկյան դեղագործական Pfizer ընկերության կողմից գերմանական BioNTech ընկերության հետ համատեղ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ԱՄՆ առողջապահության նախարարության կազմի մեջ մտնող սննդամթերքի և դեղերի վարչության կայքում։

«Թույլտվությունը հիմնված է Սննդի և դեղերի վարչության (FDA) մանրակրկիտ և թափանցիկ ստուգումների վրա, որին մասնակցել են անկախ խորհրդատվական կոմիտեի փորձագետները, որոնք ճնշող մեծամասնությամբ քվեարկել են պատվաստանյութը հաստատելու օգտին», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

FDA-ը նշել է, որ պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 90,7 տոկոսի, իսկ 5-11 տարեկան երեխաների մոտ դրան իմունային պատասխանը համեմատելի է 16-25 տարեկան տարիքային խմբի արդյունքների հետ։ Վարչությունից հայտնել են, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը կքննարկի պատվաստանյութի օգտագործման կլինիկական ուղեցույցները:

Placeholder
ԱՄՆ-ը հավանություն է տվել Pfizer պատվաստանյութի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների համար