Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Սպորտ
23:53 30/10/2021
Հայաստան

Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթել է ադրբեջանցի Մալիկ Հասանովին։

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 1/16 եզրափակիչում մեր մարզիկը պարզապես ջախջախել է ադրբեջանցուն։ Մեկնարկային րոպեներից սկսած Բաչկովը հարվածի տակ էր առել ադրբեջանցուն  և առաջին  ռաունդում հաղթել 3։2 հաշվով։ Երկրորդ ռաունդում ռինգի մրցավարը ամեն ինչ արել է,  որպեսզի խանգարի մեր մարզիկին` նույնիսկ նկատողություն տվել, բայց կողային մրցավարները  4:1 հաշվով առավելությունը տվել են Բակչովին։

3 -րդ ռաունդում նույնպես Բաչկովի առավելությունը ակնառու էր և մեր մարզիկը կարևոր հաղթանակ տոնելով՝ դուրս է եկել 1/8 եզրափակիչ։

1/8 եզրափակիչում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ։

Placeholder
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթել է ադրբեջանցի մարզիկին