Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացու երդում է տալու
Մշակույթ
18:15 30/10/2021
Աշխարհ

Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացու երդում է տալու

Արգենտինական «Վայրի հրեշտակ» սերիալի աստղ Նատալիա Օրեյրոն շուտով Ռուսաստանի քաղաքացու երդում կտա և անձնագիր կստանա։ Ընթացակարգը տեղի կունենա Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը։ Այս մասին գում է «vesti.ru»-ն, վկայակոչելով Արգենտինայում ՌԴ դեսպանատանը։

«Առաջիկայում նախատեսվում է Նատալյա Օրեյրոյին ռուսական անձնագրի հանձնման արարողություն»,- ասել է դեսպանատան ներկայացուցիչը։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ստորագրել է հրամանագիր՝ Նատալիա Օրեյրոյին և նրա որդուն Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին։ Դերասանուհին դա մեծ պատիվ է համարել:

 

Placeholder
Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացու երդում է տալու