«Լեհական մշակույթի օրեր» ծրագրի գալա համերգը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
Մշակույթ
15:12 01/11/2021
Հայաստան

«Լեհական մշակույթի օրեր» ծրագրի գալա համերգը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Հոկտեմբերի 30-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Լեհական մշակույթի օրեր» ծրագրի գալա համերգը՝ լեհ ճանաչված երաժիշտներ Վոյտեկ Պրոնիևիչի և Ռոշկո եղբայրների մասնակցությամբ։ Հնչել են Կարոլ Լիպինսկու և Վոյչեխ Կիլարի ստեղծագործությունները։

Շոպենի անվան միջազգային մրցույթի մրցանակակիր Յակուբ Կուզլիկը համերգի ավարտին ներկայացրել է մազուրկաներ՝ ինքնատիպ կատարմամբ։ Այս մասին հայտնում է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ 

Համերգից ընդառաջ թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Ցիպրիան Կամիլ Նորվիդի «Եղիցի Կամքը Քո» Հայաստանի գրողների միության վարչության անդամ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ հայերեն-լեհերեն գրքի շնորհանդեսը։

Միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել «Լեհական մշակույթի օրեր» նախագծի ղեկավար Ագնեշկա Լաբենցը և Հայաստանում Լեհաստանի դեսպան Ն․Գ․ Պավել Չեպլակը։

Միջոցառումներին մասնակցել է նաև Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը՝ տիկնոջ հետ։

 

Placeholder
«Լեհական մշակույթի օրեր» ծրագրի գալա համերգը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում