Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կորոնավիրուսով պայմանավորված՝ այսօրվանից գործող նոր կարգավորումները
Այսօրվանից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում: Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ այս սահմանափակման նպատակն է կրոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկի նվազեցումը։
Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններին կարելի է ծանոթանալ՝ այստեղ։
Բացի այս սահմանափակումը, այսօրվանից կորոնավիրուսի հետ կապված հակահամաճարակային նոր կարգավորում կգործի. «այն քաղաքացիները, ովքեր աշխատում են և պատվաստվել են առաջին դեղաչափով, եթե խախտեն առաջին և երկրորդ դեղաչափի միջև պատվաստման ժամկետները, ապա այդ ընթացքում գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտման բացասական արդյունք»։ Այս սահմանափկման մասին հայտնել էր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը: