Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Instagram սոցիալական ցանցի օգտատերերը մի շարք երկրներում բողոքում են ծառայությունների խափանումներից, ասվում է «Downdetector» կայքի տվյալներից, որը հետևում է հանրահայտ ինտերնետային ռեսուրսների խափանումներին և անջատումներին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ըստ «Downdetector»-ի՝ օգտատերերի մեծամասնությունը դժգոհում է հավելվածի աշխատանքից, խափանումներ են նկատվել սերվերին միանալու և կայքի գործարկման ժամանակ։
Պլատֆորմի աշխատանքի հետ կապված խնդիրներ են նկատվում՝ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։