Ռոբոտները՝ ձմեռային օլիմպիական խաղերում
Աշխարհում
17:27 02/11/2021
Աշխարհ

Ռոբոտները՝ ձմեռային օլիմպիական խաղերում

«Պեկին-2022» ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն թագավարակի տարածումը կանխելու համար նախատեսում է օգտագործել շուրջ 30 ռոբոտ:

Ինչպես գրում է ՀԱՕԿ-ը, «Ուկեսոն» մարզահամալիրում, որտեղ անցկացվելու են  տափօղակով հոկեյի հանդիպումները, կիրառվել են այդպիսի էլեկտրոնային օգնականների թեստեր: Նրանցից մեկը կատարել է համալիրի ախտահանում (մեկ րոպեում կարող է վարակազերծել 36 քառակուսի մետր տարածք), իսկ մյուսը տրամադրել է ձեռքերը ախտահանող միջոց և մարդկանց հիշեցրել դիմակ կրելու անհրաժեշտության մասին:

Օպերատորը բջջային հավելվածի միջոցով որոշում է  այն վայրը, որը պետք է ախտահանվի:
Ռոբոտների շնորհիվ խաղերը սպասարկողների թիվը կրճատվել է շուրջ հազարով:

«Ուկեսոն» մրցասպարեզում, ռոբոտներից բացի, թվային անցակետեր են տեղադրվել։ Այցելուների ջերմությունը ստուգելուց և QR կոդը սկանավորելուց հետո անցակետը նրանց առողջության, ճանապարհորդության և պատվաստումների մասին գրառումներ է ուղարկում տերմինալ: Այնտեղ վերահսկվում է կորոնավիրուսի հնարավոր բռնկման դեպքում միջոցներ ձեռնարկելու ծրագիրը։
2022թ.  ձմեռային 24-րդ  օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը։

Placeholder
Ռոբոտները՝ ձմեռային օլիմպիական խաղերում