ԱՀԿ-ն հավանություն է տվել հնդկական Covaxin պատվաստանյութի կիրառմանը «Քովիդ-19»-ի դեմ
Առողջություն
20:23 03/11/2021
Աշխարհ

ԱՀԿ-ն հավանություն է տվել հնդկական Covaxin պատվաստանյութի կիրառմանը «Քովիդ-19»-ի դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանության է արժանացրել հնդկական Covaxin հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառումը: Այս մասին տեղեկանում ենք   ԱՀԿ թվիթերյան  էջից։

Դեղամիջոցի երկու չափաբաժինը կարող է ներարկվել 4 շաբաթ ընդմիջումով: Դեղամիջոցը կարող են ստանալ 18 և բարձր տարիքի անձինք:

Հնդկաստանի՝ կորոնավիրուսի դեմ ստեղծած առաջին պատվաստանյութն ուսումնասիրության է ենթարկվել ԱՀԿ Իմունիզացման հարցով ռազմավարական խորհրդատվական փորձագիտական խմբի կողմից: 

Placeholder
ԱՀԿ-ն հավանություն է տվել հնդկական Covaxin պատվաստանյութի կիրառմանը «Քովիդ-19»-ի դեմ