ԱստրաԶենեկա-ն չեղարկել է պատվաստանյութի հաստատման հայտը Շվեյցարիայում
Աշխարհում
13:05 04/11/2021
Աշխարհ

ԱստրաԶենեկա-ն չեղարկել է պատվաստանյութի հաստատման հայտը Շվեյցարիայում

ԱստրաԶենեկա դեղագործական ընկերությունը չեղարկել է Շվեյցարիայում իր կորոնավիրուսային պատվաստանյութի կիրառման հայտը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով «Swissmedic»-ի դեղերի շուկայի վերահսկիչին։

«ԱստրաԶենեկա-ն այսօր հայտարարեց, որ այլևս չի պահանջում շուկայավարման թույլտվություն իր COVID-19 պատվաստանյութի համար Շվեյցարիայում: Ընկերությունը հետ է կանչել COVID-19 պատվաստանյութի հաստատման իր դիմումը, որը ներկայացրել էր «Swissmedic»-ին 2020 թվականի հոկտեմբերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելացրել են գերատեսչությունում, այժմ Շվեյցարիայի բժշկական իշխանությունները նոր դիմումներ չունեն COVID-19-ի դեմ պատվաստանյութերի թույլտվության համար՝ սպասվող քննարկման։ Երկիրը հավանություն է տվել Moderna, Pfizer/BioNTech և Johnson & Johnson կորոնավիրուսային պատվաստանյութերի կիրառմանը։

Placeholder
ԱստրաԶենեկա-ն չեղարկել է պատվաստանյութի հաստատման հայտը Շվեյցարիայում