Արմինե Փաթաթանյան. ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնի հայ անդամը
Կրթություն, գիտություն
18:14 06/11/2021
Հայաստան

Արմինե Փաթաթանյան. ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնի հայ անդամը

Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակից Արմինե Փաթաթանյանը միացել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Աստղագիտության զարգացման կենտրոնին։ Համավարակային իրավիճակից ելնելով՝ Արմինեն և մյուս 3 նոր անդամները, ովքեր Ուգանդայից, Իսպանիայից և Ռումինիայից են, աշխատանքը կիրականացնեն հեռավար ձևաչափով։

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ իր աշխատանքի շրջանակներում Արմինեն կուսումնասիրի աստղագիտության աճող ներուժը մարդու հոգեկան առողջության հետ կապված խնդիրները կանխելու և մարդկային ներուժը բացահայտելու մեջ։

Աստղադիտարանից նշում են, որ Արմինեն վաղուց է հետաքրքրվում ստղագիտությամբ։ Նա հասցրել է մասնակցել ՄԱՄ մի շարք գիտաժողովների, իսկ 2017թ-ին արժանացել է Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրի՝ աստղագիտական կրթության ոլորտում նոր մեթոդներ ու մոտեցումներ կիրառելու համար։ Բացի այդ Արմինեն հանդիսանում է ՄԱՄ «Աստղագիտությունը կրթության համար» գրասենյակի Աստղագիտական կրթության հայաստանյան ազգային կոորդինատորներից մեկը։

Placeholder
Արմինե Փաթաթանյան. ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնի հայ անդամը