Արցախի մի շարք դպրոցներում և մանկապարտեզիներում գույքի պահանջարկը պայմանավորված է նաև պատերազմի հետևանքով վնասվելու պատճառով
Կրթություն, գիտություն
15:57 06/11/2021
ԼՂՀ

Արցախի մի շարք դպրոցներում և մանկապարտեզիներում գույքի պահանջարկը պայմանավորված է նաև պատերազմի հետևանքով վնասվելու պատճառով

«Գևորգյանց» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և Արցախի Հանրապետության նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի միջնորդությամբ Մարտակերտի շրջանի Հաթերքի պետական մանկապարտեզին նվիրաբերվել է գույք և տեխնիկա: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից։ 

Արցախի մի շարք հանրակրթական դպրոցներում  և նախադպրոցական հաստատություններում  գույքի և տեխնիկայի առկա  պահանջարկը պայմանավորված է դրանց հին լինելու, իսկ որոշներինը պատերազմի հետևանքով վնասվելու  պատճառով։

Մոտ ժամանակներս նախատեսվում է կահավորել  նաև Քոլատակի և Մաղավուզի միջնակարգ դպրոցները։

Placeholder
Արցախի մի շարք դպրոցներում և մանկապարտեզիներում գույքի պահանջարկը պայմանավորված է նաև պատերազմի հետևանքով վնասվելու պատճառով