«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Չավիի նշանակման մասին
Աշխարհում
11:44 06/11/2021
Աշխարհ

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Չավիի նշանակման մասին

«Բարսելոնայի» մամուլի քարտուղարությունը Թվիթերում պաշտոնապես հայտնել է, որ գլխավոր մարզիչ է նշանակվել 41-ամյա իսպանացի Չավին։

«Այդպես էլ պետք է լիներ։ Բարի գալուստ տուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գազետա.ռու կայքը գրում է, որ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Պաշտոնական ներկայացումը գլխավոր մարզչի պաշտոնում տեղի կունենա նոյեմբերի 8-ին։

Չավին իր մարզչական կարիերան սկսել է Քաթարի «Ալ-Սադում» 2019 թվականին։ Այս ընթացքում նա թիմին հասցրել է Քաթարի առաջնության ոսկե մեդալների։

Placeholder
«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Չավիի նշանակման մասին