Կոստա Ռիկայում երեխաների պատվաստումը կդառնա պարտադիր
Աշխարհում
17:17 06/11/2021
Աշխարհ

Կոստա Ռիկայում երեխաների պատվաստումը կդառնա պարտադիր

Կոստա Ռիկան առաջին երկիրն է աշխարհում, որտեղ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստումը պարտադիր է դարձել երեխաների համար: Այս մասին գրում է «BBC»-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին։

Կորանավիրուսի դեմ պատվաստումը կհամալրի մանկական հիմնական պատվաստումների ցանկը, որոնք արդեն հաստատված են օրենքով:

Երկիրը պայմանագիր է կնքել Pfizer ընկերության հետ, որի մատակարարած դեղամիջոցով 2022 թվականի մարտից կսկսի պատվաստել մինչև 12 տարեկան երեխաներին:

Հիշեցնենք, որ այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ դեղամիջոցների վերահսկման մարմինը հաստատել է Pfizer/BioNTech-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառման թույլտվությունը 5-11 տարեկանների համար:

Placeholder
Կոստա Ռիկայում երեխաների պատվաստումը կդառնա պարտադիր