Ուիլ Սմիթը վավերագրական ֆիլմ է նկարահանել իր քաշի կորստի մասին
Մշակույթ
18:25 06/11/2021
Աշխարհ

Ուիլ Սմիթը վավերագրական ֆիլմ է նկարահանել իր քաշի կորստի մասին

Ուիլ Սմիթը YouTube-ի իր անձնական ալիքում հրապարակել է նիհարելու մասին սերիալի թրեյլերը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով Collider-ին։

Նախագիծը կոչվում է «The best shape of my life»։ Նա կարծում էր, որ այն կլինի որպես վավերագրական շոու, որտեղ կցուցադրվի, թե ինչպես է հայտնի դերասանը նիհարել: Սակայն արդյունքում այն վերածվել է ավելի խորը և մռայլ ճամփորդության, դեպի Սմիթի հոգի։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է աստղը որոշում անկեղծ զրույց ունենալ ընտանիքի և երկրպագուների հետ։ Ուիլը քննարկում է, թե ինչպես է նա հասել հաջողության և մի քանի ամպագոռգոռ  հայտարարություններ անում: Այդ թվում՝ նա ընտանիքին խոստովանում է, որ մտածում էր ինքնասպանության մասին։

Սերիալը մեկնարկում է նոյեմբերի 8-ին։ Այն բաղկացած է լինելու վեց դրվագից։ Դրանք ամեն օր թողարկվելու են դերասանի YouTube-ի պաշտոնական ալիքում։

Placeholder
Ուիլ Սմիթը վավերագրական ֆիլմ է նկարահանել իր քաշի կորստի մասին