Ջոն Վուն առանց երկխոսության ֆիլմ է նկարահանում
Մշակույթ
19:37 06/11/2021
Աշխարհ

Ջոն Վուն առանց երկխոսության ֆիլմ է նկարահանում

Հոնկոնգից կինոռեժիսոր Ջոն Վուն ծրագրում է ֆիլմ նկարահանել, որում որևէ  երկխոսություն չի լինի։ Թրիլլերի վերնագիրն է «Լուռ գիշեր»։ Գլխավոր դերը կկատարի Յուել Կիննամանը, ով  հայտնի է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում իր մասնակցությամբ։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։

Ֆիլմը պատմում է հոր մասին, ում մանկահասակ որդուն սպանում են։ Նա մտածում է, թե ինչպես վրեժխնդիր լինի։

Ջոն Վուի նկարահանած վերջին ֆիլմը 2003-ին Բեն Աֆլեքի մասնակցությամբ «Հատուցման ժամն» է։

 

Placeholder
Ջոն Վուն առանց երկխոսության ֆիլմ է նկարահանում