Վիեննայում սրճարաններ և գեղեցկության սրահներ մուտք գործելը հնարավոր կլինի միայն պատվաստված քաղաքացիների համար
Աշխարհում
18:18 06/11/2021
Աշխարհ

Վիեննայում սրճարաններ և գեղեցկության սրահներ մուտք գործելը հնարավոր կլինի միայն պատվաստված քաղաքացիների համար

Վիեննայի իշխանությունների որոշմամբ՝ հաջորդ շաբաթվանից հասարակական սննդի վայրեր և գեղեցկության սրահների մուտքը բաց կլինի միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված և «Քովիդ-19»-ով վարակված -լավացած մարդկանց համար: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով քաղաքի վարչակազմին։

Ծնողներին թույլ կտրվի պատվաստել իրենց 5-12 տարեկան երեխաներին:

Նշվում է, որ այս որոշումը տարածվում է նաև այն հավաքների վրա, որտեղ ներկաների թիվը կգերազանցի 25-ը:

Ավստրիայում նոյեմբերի 4-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8500 նոր դեպք, որն ամենաբարձր ցուցանիշն է ողջ տարվա ընթացքում:

 

Placeholder
Վիեննայում սրճարաններ և գեղեցկության սրահներ մուտք գործելը հնարավոր կլինի միայն պատվաստված քաղաքացիների համար