07.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1417 մարդ, մահացել է 42 հիվանդ
Օրվա թեմա
16:57 07/11/2021
Հայաստան

07.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1417 մարդ, մահացել է 42 հիվանդ

Հայաստանում նոյեմբերի 6-ին կատարվել է 8987 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1802 հիվանդ, գրանցվել է մահվան 42 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 7-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 320 433 դեպք, որոնցից 280 950 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 481պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6670 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1332 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8002 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 176 898 թեստավորում:
 

Placeholder
07.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1417 մարդ, մահացել է 42 հիվանդ