Բյուջեի նախագծի գիտության բաժնում ես չնկատեցի «հայագիտություն» բառը. Լիլիթ Գալստյան
Մշակույթ
17:28 08/11/2021
Հայաստան

Բյուջեի նախագծի գիտության բաժնում ես չնկատեցի «հայագիտություն» բառը. Լիլիթ Գալստյան

«Մեր ունեցած հոգեբարոյական և արժեքային նահանջների պայմաններում, կարծում եմ, որ կրթությունը և մշակույթը ձեռք-ձեռքի տված էին հաջողելու մեր իրականաության մեջ որակական փոփոխություններ բերել»,-ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ ննիստում 2022թ. բյուջեի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը և հավելեց, որ տխրել է, երբ կրթության կողքին չի տեսել մշակույթը:

Պատգամավորը նկատեց, որ բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալում մշակույթի ոլորտի հատկացումների նահանջ կա:

Լիլիթ Գալստյանը նաև շեշտեց, որ մշակույթի ոլորտի՝ նախկինում ֆինանսավարվող որոշ ծրագրեր 2022թ. բյուջեով չկան և հարցրեց, թե հիմնավորում կա՞, թե ինչու են կրճատվում:

«Տարիներ շարունակ մշակույթին եղել է մնացորդային վերաբերմունք և այդ ոլորտի աշխատողների աշխատավարձը շատ հեռու է գոհացուցիչ լինելուց»,-ասաց պատգամավորը և հավելեց, որ նախորդ տարվա համեմատ վերականգնվող ֆիլմերի քանակն էլ է նվազել է:

Գալստյանը նկատեց, որ Հայաստանը հարուստ կինոժառանգություն ունի դեռ խորհրդային տարիներից և որոշ ֆիլմերի չվերականգնումը, այլևս անվերադարձ չվերականգնում է և հարցրեց, թե ինչո՞ւ է այդ թիվը պակասել:

Նա նաև հայտնեց, որ բյուջեի նախագծի գիտության բաժնում չի նկատել «հայագիտություն» բառը:

Վահրամ Դումանյանը վստահեցրեց, որ մշակույթը ստվերում չէ, իսկ այն և կրթությունը իրարից առանձնացնլ հնարավոր չէ, այդտեղից էլ գալիս է նախարարության անունը:

ԿԳՄՍ նախարարն առաջարկեց հայագիտությունից խոսելուց այն չշեղվել գիտությունից, չդարձնել էմոցիոնոլ թեմա և պնդեց, որ պետությունը գումար չի խնայի համաշխարհային գիտական շրջանակների համար գրված հայագիտական գրքերի տպագման համար, բայց այնքան էլ արդյունավետ չէ ներքին լսարանի համար նախատեսված հայագիտական գիրքը թարգմանել համաշխարհային լսարանի համար:

Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն էլ հավելեց, որ հայագիտությանը տրամադրվող գումարների հաշվարկի ստանդարտ գործիքներ չկան, բայց, միևնույն ժամանակ, հնչեցրեց թիվ, ըստ որի՝ 2022թ. բյոջեում 2.5 մլրդ դրամ է կազմում հայագիտության ֆինանսավորումը:


ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ  Խզմալյանը շնորհակալություն հայտնեց, որ պատգամավորները մշակույթի ոլորտն ուշադրության կենտրոնում է պահում և հավաստիացրեց, որ հաջորդ տարվա բյուջեով վերականգնել և գերեզանցել են 2020 թ. հատկացումը և միայն 1 մլրդ դրամ նախատեսված է  թատերական կազմակերպությունների կապիտալ նորոգումների և նյութատեխնիկական բազաների արդիականացման համար:

Փոխնախարարը նաև հայտնեց, որ հաջորդ տարի Կինոյի ազգային մարմին են ձևավորելու, որպեսզի միջոցներ հայթայթի ոլորտի խնդիրները լուծելու համար, քանի որ պետությոնը չի կարող ամբողջովին  ֆինասավորի այդ մեծ ոլորտը:
 

Placeholder
Բյուջեի նախագծի գիտության բաժնում ես չնկատեցի «հայագիտություն» բառը. Լիլիթ Գալստյան