10% կորոնավիրուսի դեպքեր ունեցող դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
12:49 08/11/2021
Հայաստան

10% կորոնավիրուսի դեպքեր ունեցող դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման. Անահիտ Ավանեսյան

«Մենք հուլիս-օգոստոսին քննարկում էինք, որ սեպտեմբերին նախ տարրական դասարանները բացվեին, այնուհետև՝ միջին և ավագ դասարանները, որպեսզի հիվանդացության տեղաշարժի կտրուկ աճ չունենանք»,- ԱԺ մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ասաց առողջապահության նախարար Անաիտ Ավանեսյանը և շեշտեց, որ այդ տարբերակները քննարկելուց հետո որոշեցին թիրախային փակման միջոցն ընտրել:

Նա բացատրեց, որ նախարարի հրամանով սահմանված է՝ այն դպրոցները, որտեղ դասարանի 10%-ի չափով կորոնավիրուսի դեպքեր կլինեն, կամ ուսուցչական կազմում կլինեն դեպքեր, այդ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին։

Ավանեսյանը նշեց, որ ամբողջական լոգդաունները կարճաժամկետ էֆեկտ են ունենում, բայց Հայաստանը չունի այդ ժամանակը:

Նախարարի խոսքով՝ որևէ ժամանակագրական պատկերացում չկա, թե համաճարակը երբ կավարտվի:

«Եթե նախորդ տարի կտրուկ լոքդաուններն արդարացված էին ու թույլ տվեցին մեզ առողջապահական համակարգերը բերելու պատրաստվածության աստիճանի, դրանք անընդհատ պահպանելը երկարաժամկետ առումով բավական վնասակար հետևանքներ է ունենում»,- նկատեց առողջապահության նախարարը։

Նրա խոսքով՝ Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը իր ուղեցույցներում նշել է, որ դպրոցների փակումը պետք է հնարավորինս կարճ տևի, քանի որ նման դեպքերում առաջանում են երեխաների հոգեկան առողջության, զարգացման, թերսնուցման և այլ խնդիրներ:
 

Placeholder
10% կորոնավիրուսի դեպքեր ունեցող դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման. Անահիտ Ավանեսյան