«Ժանգը» ֆիլմի նկարահանող խմբի անդամին խայթել է թունավոր սարդը
Մշակույթ
17:59 08/11/2021
Աշխարհ

«Ժանգը» ֆիլմի նկարահանող խմբի անդամին խայթել է թունավոր սարդը

«Ժանգը» ֆիլմի նկարահանող խմբի անդամներին, որի նկարահանումները դադարեցրել են դերասան Ալեքս Բոլդուինի մասնակցությամբ ողբերգական միջադեպից հետո, թունավոր սարդ է խայթել։ Այս մասին գրում է «Sky News»-ը։

Տուժել է լուսավորող և մոնտաժող Ջեյսոն Միլերը։ Սարդը նրան խայթել է Նյու Մեքսիկոյում նկարահանման հրապարակը դասավորելիս։ Արդյունքում Միլերին հոսպիտալացրել են, ախտորոշվել է ձեռքի նեկրոզ և սեպսիս։ Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան՝ վարակը կանգնեցնելու և ձեռքն անդամահատումից փրկելու համար։

Այս պահին արդեն համացանցում Ջեյսոն Միլերի բուժման համար դրամահավաք է սկվել։

Առաջին միջադեպը, որ եղել էր ֆիլմի նկարահանման ժամանակ, տեղի էր ունեցել հոկտեմբերի 22-ին։ Ոստիկանները ենթադրում են, որ Բոլդուինը կրակել է նկարահանման հրապարակում գտնվող զենքից, սակայն փամփուշտը սխալ է աշխատել, և բեկորները հարվածել են նկարահանող խմբի երկու անդամի՝ 42-ամյա օպերատոր Հալինա Հատչինսին և 48-ամյա ռեժիսոր Ջոել Սոուզային։

Placeholder
«Ժանգը» ֆիլմի նկարահանող խմբի անդամին խայթել է թունավոր սարդը