Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արտավազդ Մինասյան. Ու այս բոլոր ձայնային և վիդեո տեխնոլոգիաները ստեղծվում են Հայաստանում
Krisp-ի հիմնադիր Արտավազդ Մինասյանը գրում է.
«Krisp-ը երեք տարի շարունակ համագործակցում է տեխնոլոգիական հսկա Intel-ի հետ։
Intel-ը օգնում է մեզ, որ արհեստական բանականության վրա հիմնված մեր ալգորիթմները ամենաէֆեկտիվ ձևով աշխատեն համակարգիչների վրա։
Մենք օգնում ենք Intel-ին բացահայտել իրենց ծրագրավորման գրադարանների թերությունները և մեր փորձից ելնելով առաջարկում ենք բարելավումներ։
Հերթական հանդիպմանը Intel-ի ներկայացուցիչները կիսվեցին, որ Krisp-ը իրենց ռազմավարական գործընկերն է, և որ իրենք սկսելու են նաև գումարներ ծախսել ցուցադրելու թե Krisp-ի վերջին նորամուծությունները որքան լավ են աշխատում համակարգիչների վրա։
Ու այս բոլոր ձայնային և վիդեո տեխնոլոգիաները ստեղծվում են Հայաստանում՝ հայ գիտնականների կողմից»: