COVID-19-ի դեմ պատվաստանյութերից ամենաարդյունավետը «Մոդեռնա»-ն է,հետո՝ «Պֆայզեր»-ը
Առողջություն
20:29 11/11/2021
Աշխարհ

COVID-19-ի դեմ պատվաստանյութերից ամենաարդյունավետը «Մոդեռնա»-ն է,հետո՝ «Պֆայզեր»-ը

ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն ստացած COVID-19-ի դեմ պատվաստանյութերից ամենաարդյունավետը Մոդեռնան է։ Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

««Մոդեռնա», «Պֆայզեր» և «Յանսեն» պատվաստանյութերի՝ COVID-19-ի հետևանքով հսպիտալացումները կանխարգելելու արդյունավետությունը գնահատելու համար, ԱՄՆ-ի CDC-ն գործընկերների հետ համատեղ 2021թ. մարտի 11-ից մինչև օգոստոսի 15-ը ԱՄՆ 18 նահանգների 21 հիվանդանոցում հոսպիտալացված 18 տարեկան և բարձր տարիքի 3689 անձանց շրջանում իրականացրել է դեպք-հսկողություն հետազոտություն։

ԱՄՆ 21 հիվանդանոցում իրականացված հետազոտությունների արդյունքների համաձայն՝ «Մոդեռնա» և «Պֆայզեր» ՌՆԹ պատվաստանյութերի երկու դեղաչափանոց սխեմաներն ապահովում են COVID-19-ով պայմանավորված հոսպիտալացումների կանխարգելման բարձր արդյունավետություն՝ համապատասխանաբար կազմելով 93% և 88%, իսկ «Յանսեն» պատվաստանյութի արդյունավետությունը՝ 71% է:

 Չնայած տվյալները վկայում են պատվաստանյութի կողմից պաշտպանվածության մակարդակների որոշակի տատանումների մասին, այնուամենայնիվ, Սննդի և դեղերի գործակալության կողմից հաստատված COVID-19-ի դեմ պատվաստանյութերը զգալի պաշտպանություն են ապահովում COVID-19-ի հետևանքով հոսպիտալացումից:

«Պֆայզեր» պատվաստանյութի արդյունավետությունը COVID-19-ի հետևանքով հոսպիտալացման կանխարգելման տեսանկյունից ավելի ցածր է, քան Մոդեռնա պատվաստանյութինը, որը կարող է պայմանավորված լինել Մոդեռնա պատվաստանյութում ՌՆԹ-ի ավելի բարձր պարունակությամբ, դեղաչափերի միջև ժամկետների (ինտերվալ) տարբերությամբ (3 շաբաթ Պֆայզերի և 4 շաբաթ Մոդեռնայի համար) կամ պատվաստումներում ընդգրկված խմբերի միջև հնարավոր տարբերություններով»,- նշում են կենտրոնից։

Placeholder
COVID-19-ի դեմ պատվաստանյութերից ամենաարդյունավետը «Մոդեռնա»-ն է,հետո՝ «Պֆայզեր»-ը