Չպատվաստված սինգապուրցիները կվճարեն ավելի քան 18,000 դոլար կորոնավիրուսային բուժման համար
Աշխարհում
15:40 12/11/2021
Աշխարհ

Չպատվաստված սինգապուրցիները կվճարեն ավելի քան 18,000 դոլար կորոնավիրուսային բուժման համար

Սինգապուրի բնակիչները, որոնք հրաժարվում են պատվաստվելուց, ծանր ընթացքով կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում միջինում 25 000 սինգապուրյան դոլար (18 400 ԱՄՆ դոլար) կվճարեն հիվանդանոցում բուժվելու համար, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Երկրի Առողջապահության նախարարության որոշմամբ՝ Երկրի քաղաքացիները, ինչպես նաև արտասահմանցիները, որոնք մշտական բնակության կարգավիճակ ունեն, կկարողանան գումարի մի մասը վճարել պետապահովագրության միջոցով: Այդ դեպքում գումարի չափը կնվազի մինչև 4000 սինգապուրյան դոլար ($2900):

Բացի այդ, չպատվաստված բնակիչները կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում կուղարկվեն հատուկ մեկուսացման կենտրոններ, որտեղ յոթ օր մնալու համար ստիպված կլինեն վճարել 3300 ԱՄՆ դոլար:

Ներկայում կորոնավիրուսի դեմ պատվաստման երկու դեղաչափ ստացել է Սինգապուրի բնակչության մոտ 85 տոկոսը: Երկրում կիրառվում են Pfizer/BioNTech, Moderna, Sinovac ընկերությունների դեղամիջոցները:

Placeholder
Չպատվաստված սինգապուրցիները կվճարեն ավելի քան 18,000 դոլար կորոնավիրուսային բուժման համար