Ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր ավանը պատրաստ է
Աշխարհում
17:22 12/11/2021
Աշխարհ

Ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր ավանը պատրաստ է

«Պեկին-2022» կազմկոմիտեն հայտարարել է ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր ավանի  նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին։

Բնակելի տարածքը  330.000 քառակուսի մետր է:  Մասնակիցները կտեղավորվեն 20 բնակելի շենքերում։ Սենյակները հագեցած են ջեռուցման և օդորակման ժամանակակից համակարգերով, որոնք հնարավոր է կառավարել սմարթֆոնով։

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, կազմակերպիչները փորձել են հնարավորինս պարզեցնել կամավորների աշխատանքը: Գյուղում կգործեն հատուկ ավտոբուսներ, իսկ ռոբոտները կկատարեն  դռնապանի, հավաքարարի դերը և սիրով կառաջարկեն տարբեր խմիչքներ։ Այդ տեխնոլոգիաներն արդեն արդարացրել են թեստային փորձարկումներում:

Օլիմպիական ավանում շուտով կկատարվեն ստուգումներ և կորոնավիրուսի դեմ   միջոցառումներ:

Օլիմպիական ավանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2022թ. հունվարի 27-ին։

Նշենք, որ օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի փետրվարի 2-ին:

Պեկինում 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2022թ. փետրվարի 4-20-ը, իսկ պարալիմպիկը՝ մարտի 4-13-ը։
 

Placeholder
Ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր ավանը պատրաստ է