«Մեկ օր Պոմպեյում»
Մշակույթ
20:00 13/11/2021
Հայաստան

«Մեկ օր Պոմպեյում»

Նոյեմբերի 20-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է «Մեկ օր Պոմպեյում» ցուցադրությունը։

79 թվականին Վեզուվի ժայթքման հետևանքով կործանված և մինչև 18-19-րդ դարերը քարի բեկորների և մոխրի 3-6 մետր շերտի տակ թաղված հռոմեական հնագույն քաղաքի հնագիտական արտեֆակտների ծավալուն ցուցադրությունն ընդգրկում է Պոմպեյի առօրյան, նիստուկացը, բարքերն ու սովորույթներն արտացոլող կենցաղային իրեր, մարմարե ու բրոնզե արձանիկներ, ոսկե, արծաթե նրբագեղ զարդեր, որմնանկարների բեկորներ և եզակի այլ նմուշներ՝ պատկերացում տալով երբեմնի ծաղկուն քաղաքի կյանքի մասին նախքան ողբերգական վախճանը: 

Ցուցահանդեսում տեղ են գտել նաև ժայթքման որոշ զոհերի ծեփապատճենները, որոնք պահպանում են նրանց իրական ձևն ու շարժումները։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության և Պոմպեյի հնագիտական արգելոցի համագործակցությամբ։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2022 թ. հունվարի 16-ը։

 

Placeholder
«Մեկ օր Պոմպեյում»