ՔՊ-ն ֆեյսբուքյան էջում Կապանի արդունքները չի հրապարակում
Քաղաքական
23:50 14/11/2021
Հայաստան

ՔՊ-ն ֆեյսբուքյան էջում Կապանի արդունքները չի հրապարակում

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարծես չի համակերպվում Կապանում տարած ջախջախիչ պարտության հետ։ Այդ կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է միայն Լոռու Մարզի Ստեփանավան ու Տավուշի մարզի Իջևան համայնքներից ստացած արդյունքները։ Սա չի վրիպել օգտատերերի աչքից։

Օգտատերերից մեկը  խորհուրդ է տվել փոխել կուսակցության անունը՝ այն անվանելով «հակահայկական պայմանագիր», մյուսը հիշեցրել է Վանեքում ստացած 0 ձայնի մասին, մեկ ուրիշն էլ հորդորել է հրապարակել նաև Կապանի տեղամասերից ստացած արդյունքները։

Ի դեպ, Ստեփանավանում ու Իջևանում, որտեղ հաղթանակ են տարել ՔՊ-ական թեկնածուները, ընտրողների 60 տոկոսից ավելին չի մասնակցել քվեարկությանը։

Ստեփանավանում 13333 ընտրողից քվեարկել է  5107-ը կամ 38.30 տոկոսը։
Իջևանում 33 .090 ընտրողից քվեարկել է 12.384 մարդ, կամ՝ ընտրողների 37.43 տոկոսը։

 

Placeholder
ՔՊ-ն ֆեյսբուքյան էջում Կապանի արդունքները չի հրապարակում