Զինավոր Մեղրյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում նոր պաշտոն ունի
Սպորտ
18:25 15/11/2021
Հայաստան

Զինավոր Մեղրյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում նոր պաշտոն ունի

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հրամանով Զինավոր Մեղրյանը նշանակվել է բռնցքամարտի ֆեդերացիայի Երևան քաղաքի տարածքային աշխատանքների պատասխանատու համակարգող, հայտնում են ֆեդերացիայից։

«Զինավոր Մեղրյանը ծնվել է 1983 թվականի մայիսի 26-ին: Ավարտել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը: Իրավական գիտությունների թեկնածու է, փաստաբանների պալատի նախագահի ծրագրերի գծով խորհրդական:  Զինավոր Մեղրյանը ղեկավարել է մի շարք կազմակերպություններ, իրականացրել է նաև բազմաթիվ  հասարակական ծրագրեր: 

Զինավոր Մեղրյանը պարբերաբար կայցելի մայրաքաղաքի մարզակառույցներ, տեղում կծանոթանա տարվող աշխատանքներին, առկա խնդիրներին և կփորձի ֆեդերացիայի ղեկավարության ու մարզադպրոցների պատասխանատուների հետ համատեղ նպաստել մարզադպրոցներում բռնցքամարտի մարզումային պայմանների բարելավմանը, ինչպես նաև մյուս խնդիրների կարգավորմանը»,- նշում են ֆեդերացիայից:

Placeholder
Զինավոր Մեղրյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում նոր պաշտոն ունի