Հայաստանում չկա իշխանություն, որը կարողանա կենտրոնաձիգ ձևով արձագանքի այս ամենին. Գեղամ Մանուկյան
Քաղաքական
17:14 16/11/2021
Հայաստան

Հայաստանում չկա իշխանություն, որը կարողանա կենտրոնաձիգ ձևով արձագանքի այս ամենին. Գեղամ Մանուկյան

«Թշնամու կողմից ամիսներ շարունակ կատարվող գործողությունները և դրանց հայկական իշխանությունների կրավորական դիրքորոշումներն ունեին բնական, տրամաբանական հակահայկական մի ամբողջ շարան»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա նկատեց, որ երբ մայիսին Սև լճի մոտ թշնամին առաջ էր եկել, պարզ էր, որ ընտրել էր մի հատված, որտեղից ցանկանում է կտրել ողջ Սյունիքը:

Պատգամավորը հայտնեց, որ նոյեմբերի 14-ի և այսօր տեղի ունեցող գործողություններն ունեն հստակ ռազմավարական նպատակ:

«Այսօր Հայաստանում չկա իշխանություն, որը կարողանա կենտրոնաձիգ ձևով արձագանքի այս ամենին»,- հայտնեց Մանուկյանը և նկատեց, որ տեղեկատվության դաշտում կցկտուր լուրեր է տալիս ՊՆ-ն, իսկ Փաշինյանի ընտանեկան թերթը դարձել է պաշտոնական տեղեկատվության թիվ մեկ աղբյուրը, որին հղում է տալիս նույնիսկ հանրային հեռուստաընկերությունը:

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ իշխանությունը տևական ժամանակ փլուզել է պետական համակարգը և բերեց մեկ փաստ, ըստ որի, պաշտպանության նախարարությունը մեկ տարուց ավելի չունի մամուլի քարտուղար:

Գեղամ Մանուկյանը խնդրեց ուշադրություն դարձնել, որ պաշտոնազրկված պաշտպանության նախկին նախարարը տևական ժամանակ մերժում էր ընդդիմադիր պատգամավորներին՝ գնալ առաջին գիծ և ծանոթանալ դիրքերի իրական վիճակին:

Անդրադառնալով ԱԺ-ում ՔՊ պատգամավորների հայտարարություններին՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորն ասաց. «Իշխանական պատգամավորների ՀԱՊԿ-ին դիմելու, Ռուսաստանին ակնարկներ անելու մասին շտապ հայտարարություններն ինչ-որ տեղ այլ նպատակների մասին ակնարկներ են»:
 

Placeholder
Հայաստանում չկա իշխանություն, որը կարողանա կենտրոնաձիգ ձևով արձագանքի այս ամենին. Գեղամ Մանուկյան