Google որոնողական համակարգում խնդիրներ են առաջացել
Աշխարհում
11:02 17/11/2021
Աշխարհ

Google որոնողական համակարգում խնդիրներ են առաջացել

Google-ի օգտատերերը տարբեր երկրներում բախվել են որոնման համակարգի աշխատանքի հետ կապված խնդիրների։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով  Downdetector կայքին, որը հետևում է հանրահայտ ինտերնետային ռեսուրսների խափանումներին։

Downdetector-ի տվյալների համաձայն՝ ամենաշատ բողոքները գրանցվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում, Նիդեռլանդներում և Ռուսաստանում:

Ծառայության օգտատերերի մեծ մասը դժգոհում է կայքի հետ կապված խնդիրներից, դժվարություններ կան նաև հաշիվ մուտք գործելու հետ կապված:

Google-ն իր որոնողական համակարգով Alphabet հոլդինգի մի մասն է։ Alphabet-ը ներառում է նաև Android և Youtube, Google Life Sciences, Calico, Sidewalk Labs, Nest, Google Ventures, Google Capital և Google X ծրագրերը։

Placeholder
Google որոնողական համակարգում խնդիրներ են առաջացել