Սյունիքի գյուղեր հասնելու խնդիր չկա. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
12:58 17/11/2021
Հայաստան

Սյունիքի գյուղեր հասնելու խնդիր չկա. Անահիտ Ավանեսյան

Սյունիքի մարզի Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերը կապահովվեն առաջին բուօգնության բոլոր պարագաներով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց առողջապահության նախարար Անահիտը Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե Կապան-Ճակատեն ավտոճանապարհին ադրբեջանական անցակետի տեղակայումից հետո այդ գյուղերի բնակիչները Կապան հասնելու և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար պետք է անցնեն 150 կմ տարածք:

Նա նշեց, որ այդ գյուղեր հասնելու խնդիր չկա:

«Կապանի և Գորիսի բժշկական կենտրոններին տրամադրվել է շտապօգնության ամենագնաց մեքենաներ, լրացուցիչ ևս կտրամադրվեն, որպեսզի հնարավոր կարճ ճանապարհներով ապահովենք մեր բնակչության պատշաճ օգնությունը»,- ասաց նախարարը:

Ա. Ավանեսյանը տեղեկացրեց, որ երեկ առողջապահության փոխնախարարը եղել է Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, գնահատվել են կարիքները, կադրային ներուժը:

Placeholder