Մթերքներ, որորնք հոգնածություն են առաջացնում
Աշխարհում
14:12 17/11/2021
Աշխարհ

Մթերքներ, որորնք հոգնածություն են առաջացնում

Որոշ մթերքներ և ըմպելիքներ կարող են սպառել էներգիան և հանկարծակի հոգնածություն առաջացնել, կարծում է սննդաբան Յուլիա Չեխոնինան։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդպիսի ըմպելիքների թվում է, առաջին հերթին, սուրճը։ Ճիշտ է, պետք է նշել, որ հոգնածություն առաջացնում է ոչ թե սուրճը, այլ դրա քանակը։ Կարելի է օրական 1-2 բաժակ սուրճ խմել. այդ դեպքում ըմպելիքը աշխուժացնում է։ Եթե ​​մարդ սկսի ավելի շատ սուրճ խմել, էներգիայի ներհոսքի փոխարեն նա կարող է հոգնածություն զգալ, և նրա մոտ «արատավոր շրջան» կձևավորվի՝ ինչքան շատ սուրճ խմի, այնքան ավելի շատ կհոգնի:

Սննդաբանի կարծիքով՝ այս վիճակի պատճառ կարող են լինել շաքարով հարուստ մթերքները։ Ուստի քաղցրի սիրահարներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել մուգ շոկոլադին, որը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նման կտրուկ տատանումներ չի առաջացնում։

Հյութերն ու գազավորված ըմպելիքները, ըստ մասնագետի, նույնպես հանկարծակի հոգնածության են հանգեցնում: Մասնագետը խորհուրդ է տալիս դրանք փոխարինել բանջարեղենային հյութերով։

Մինչդեռ կարևոր է վերջնականապես չհրաժարվել ճարպից և շաքարից, քանի որ նման սննդակարգով մարդ նույնպես ուժ չի ունենա:

Ածխաջրերով հարուստ արագ սնունդը նույնպես ծանր է մարսողության համար, որպես հետևանք, հոգնածություն է առաջացնում: Օրգանիզմն իր ողջ էներգիան ծախսում է ծանր, բարձր կալորիականությամբ մթերքները մարսելու համար:

«Կարճատև համային ուրախությունը հոգնածության երկարատև զգացում է բերում իրենից հետո, որից կարելի է ազատվել միայն լավ քնելուց հետո»,- ասել է մասնագետը։

Հոգնածություն առաջացնող մթերքների ցուցակում կարելի է ներառել նաև հում երշիկեղենը և պանրի որոշ տեսակներ:

 

Placeholder
Մթերքներ, որորնք հոգնածություն են առաջացնում