Պեկինում ձմռային օլիմպիական խաղերը սպասարկող տրանսպորտային ուղիներ կգործեն
Աշխարհում
16:37 18/11/2021
Աշխարհ

Պեկինում ձմռային օլիմպիական խաղերը սպասարկող տրանսպորտային ուղիներ կգործեն

Պեկինում արդեն հայտնի են ձմռային օլիմպիական խաղերը սպասարկող տրանսպորտային ուղիները: Գլխավոր՝ առաջին ճանապարհը գտնվում է օլիմպիական ավանի մոտ։ Հենց այնտեղ է կենտրոնացված մրցասպարեզների մեծ մասը։

Ըստ ՀԱՕԿ-ի՝ առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում հայտնի կդառնան նաև 74,7 կիլոմետր ընդհանուր երկարությամբ մյուս ուղիները:

24-րդ ձմեռային խաղերի մայրաքաղաքի ընտրության ժամանակ չինացիները ՄՕԿ-ին հավաստիացրել են, որ օիմպիական ավանից ընդամենը 15 րոպեում  մեքենայով կարելի կլինի հասնել հայտնի «Թռչնաբույն» ստադիոն,  մամուլի կենտրոն և այլ համալիրներ: Խոստումը կատարվել է և կօգնի նվազեցնել երթևեկության գերբեռնվածությունը։

 

Placeholder
Պեկինում ձմռային օլիմպիական խաղերը սպասարկող տրանսպորտային ուղիներ կգործեն