Մերձմոսկովյան շրջանի բնակչի գլխում ուտիճ է հայտնաբերել
Աշխարհում
17:53 20/11/2021
Աշխարհ

Մերձմոսկովյան շրջանի բնակչի գլխում ուտիճ է հայտնաբերել

Մերձմոսկովյան Կոլոմնայում բժիշկները 57-ամյա հիվանդի ականջից ուտիճ են հանել։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությունը՝ հղում անելով մարզային առողջապահության մամուլի ծառայությանը։

Տղամարդը հիվանդանոց է դիմել ականջի սուր ցավերի գանգատներով, որոնք առաջացել են արթնանալուց հետո։

«Հիվանդն ինքն է ենթադրել, որ ուտիճ է մտել իր ականջի մեջ: Փորձաքննության արդյունքում մասնագետն իրոք հայտնաբերել է միջատին, և հենց նրա շարժումներն են առաջացրել ցավեր։ Ուտիճը մտել է ականջի անցքը, երբ տղամարդը գիշերը քնած է եղել տանը»,-հայտնել են վարչությունից։

Նշվում է, որ ականջում հայտնված միջատները կարող են առաջացնել լսողության լուրջ խնդիրներ, ուստի անհրաժեշտ է դիմել հիվանդանոց՝ առաջին բուժօգնության համար։ Լուցկիով կամ բռնիչով միջատին ինքնուրույն դուրս հանելու փորձերը կարող են վնասել թմբկաթաղանթը:
 

Placeholder
Մերձմոսկովյան շրջանի բնակչի գլխում ուտիճ է հայտնաբերել