Սինգապուրը թույլ կտա լիովին պատվաստված մինչև հինգ անձանց հավաքները
Աշխարհում
14:38 20/11/2021
Աշխարհ

Սինգապուրը թույլ կտա լիովին պատվաստված մինչև հինգ անձանց հավաքները

Սինգապուրը շարունակում է թուլացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները: Երկուշաբթի օրվանից՝ նոյեմբերի 22-ից թույլ է տրվելու մինչև հինգ լիարժեք պատվաստված անձանց  օրական հյուր ընդունել մինչև 5 պատվաստված անձի: Իշխանությունները թույլ են տալու նաև սննդի սպասարկման հաստատություններում հինգ լիովին պատվաստված անձանց համատեղ սննդի ընդունումը, վերջիններս կարող են լինել տարբեր բնակավայրերի բնակիչներ:

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հայտնել է «Straits Times» թերթի կայքէջը։

Ըստ պարբերականի՝ ներկայում Սինգապուրի քաղաք-պետությունում տարբեր բնակավայրերում ապրող միայն երկու լիովին պատվաստված անձանց է թույլատրվում միասին սնվել հանրային սննդի կետերում։

Placeholder
Սինգապուրը թույլ կտա լիովին պատվաստված մինչև հինգ անձանց հավաքները