Աղիների խնդիր ունեցողները պետք է բացառեն սննդակարգից խնձորը
Աշխարհում
18:00 20/11/2021
Աշխարհ

Աղիների խնդիր ունեցողները պետք է բացառեն սննդակարգից խնձորը

Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում սննդակարգից բացառել խնձորը։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Օլգա Կորաբլյովան։

Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», խնձորը հատկապես վտանգավոր է խոցերի ու գաստրիտների դեպքում։ Ավելին, դատարկ ստամոքսին կերած խնձորն առաջացնում է փքվածություն, լորձաթաղանթի գրգռում։ 

Որպես այլընտրանք, մասնագետը խորհուրդ է տալիս ուտել եփած խնձոր, քանի որ ջերմային մշակումը ոչնչացնում է խնձորի մեջ պարունակվող կիտրոնաթթուները և խնձորաթթուները, սակայն պահպանվում է պեկտինը, որը բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքների վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աղիների խնդիր ունեցողները պետք է բացառեն սննդակարգից խնձորը