Թուրքիայում կոչ են անում վերականգնել Մշո Սուրբ Առաքելոց վանքը
Մշակույթ
17:34 23/11/2021
Տարածաշրջան

Թուրքիայում կոչ են անում վերականգնել Մշո Սուրբ Առաքելոց վանքը

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող հայկական Մշո Սուրբ Առաքելոց վանք այցելած մի շարք քաղաքացիներ, որոնց թվում է եղել նաև «1071 Ալփարսլան» միության նախագահ Թուրգայ Էօզլիւն, տեղի իշխանություններին կոչ են արել վերականգնել Մշո Սուրբ Առաքելոց կիսավեր վանքը։ «Բերիոյ լուրեր»-ը գրում է, որ այդ մասին հաղորդում է «Ակունքը»՝ հիմնվելով թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հրապարակման վրա։

Աղբյուրի համաձայն,  թուրք քաղաքացիները շրջել են գանձագողերի կողմից ավիրված հայկական եկեղեցում և ցանկություն հայտնել, որ պատմական հուշարձանը վերանորոգվի՝ տվյալ շրջանում զբոսաշրջությունը զարգացնելու նկատառումով:

«1071 Ալփարսլան» միության նախագահը գործակալության թղթակցի հետ զրույցում մասնավորապես նշել է, որ եկեղեցին ներկայում ավերակ վիճակում է, որի հիմնական պատճառը գանձ որոնողների և անգիտակից մարդկանց վերաբերմունքն է. «Խնդրում ենք, որ նմանատիպ տեսարժան վայրերը վերանորոգվեն՝ զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու համար»։

Թուրքական պետական գործակալությունը, բնականաբար, չի նշում վանքի հայկական լինելու փաստը։
 

Placeholder
Թուրքիայում կոչ են անում վերականգնել Մշո Սուրբ Առաքելոց վանքը