Հնդկաստանը հայտնում է COVID-19-ի դեպքերի ամենացածր թիվը երկրորդ օրն անընդմեջ
Աշխարհում
11:39 23/11/2021
Աշխարհ

Հնդկաստանը հայտնում է COVID-19-ի դեպքերի ամենացածր թիվը երկրորդ օրն անընդմեջ

Վերջին մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 7,6 հազարից պակաս դեպք, սա վարակվածների ամենափոքր աճն է անցյալ տարվա մայիսի վերջից ի վեր, հայտնել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում 7579 նոր դեպք, ամենացածր ցուցանիշը վերջին 543 օրվա ընթացքում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարության նախօրեին արձանագրվել է հիվանդության 8,48 հազար նոր դեպք օրական։

Առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով բուժում ստացողների ընդհանուր թիվը նվազել է մինչև 113 584, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին 536 օրվա ընթացքում։ Միաժամանակ նշվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում կորոնավիրուսից և հարակից հիվանդություններից մահացել է 249 մարդ, ապաքինվել է ավելի քան 12,5 հազարը։

Հնդկաստանը շարունակում է մնալ աշխարհում երկրորդ տեղում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվով։

Placeholder
Հնդկաստանը հայտնում է COVID-19-ի դեպքերի ամենացածր թիվը երկրորդ օրն անընդմեջ